-
14.09.2017|
13:59
«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Կարեն Կարապետյանից փորձեց պարզել, թե ինչպես է վերաբերվում այն անհատներին, ովքեր Սահմանադրությունը փոխելու միջոցով փորձում են երկարաձգել իրենց պաշտոնավարումը:
-
14.09.2017|
13:58
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին կոչեր է հղել Արևմուտքին և հատկապես ՆԱՏՕ-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման վերաբերյալ:
-
14.09.2017|
13:58
Եվրոպայի խորհուրդը վճռական կամք ունի, որը կդրսևորվի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի քվեարկության ժամանակ` սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում լրագրողներին ասել է խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։
-
14.09.2017|
13:57
Էներգակիրների գինը Հայաստանում տարածաշրջանի համեմատ արտոնյալ է` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հարցին:
-
14.09.2017|
13:50
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց. «Այս 1 տարվա ընթացքում մեր քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, Դուք գո՞հ եք արդյունքներից»:
-
14.09.2017|
13:49
Հայկական պատվիրակությունը «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն բացահայտումների շուրջ կունենա նախաձեռնություններ, որն այժմ չեմ բացահայտի՝ ելնելով նաև մարտավարական տեսանկյունից` ասել է ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
-
14.09.2017|
13:47
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում ընդունել է Չինաստանի բարձրաստիճան դիվանագետ, պետական խորհրդական Յանգ Ցզեչիին: Հանդիպմանը նաև քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցը Չինաստան:
-
14.09.2017|
13:46
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսետի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։
-
14.09.2017|
13:39
Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշևիկյան բռնաճնշումների վերաբերյալ ցուցահանդեսի ընդհատումը չունի քաղաքական ենթատեքստ` խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
-
14.09.2017|
13:37
ՈՒղիղ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Հայաստանի վարչապետ: Առաջին իսկ օրերին Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: