11.09.2017|
10:35
Կատալոնիայի բնակչության մեծամասնությունը կարծում է, որ հոկտեմբերի 1-ին նախատեսված անկախության հանրաքվեն անօրինական է` վկայում են Metroscopia հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, որոնց համաձայն՝ հարցմանը մասնակցածների 56 տոկոսը կարծում է, որ եթե հանրաքվեն անցկացվի այնպես, ինչպես նախատեսվում է ներկայում, օրինական չի համարվի և իրավական ուժ չի ունենա: