Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 
  • Պատերազմը Սիրիայում ավարտվեց, իսկ Արևմուտքը չնկատեց

    Պատերազմը Սիրիայում ավարտվեց, իսկ Արևմուտքը չնկատեց

    11.09.2017| 00:21
    Սպասելով` երբ են Թրամփն ու Կիմը սկսելու երրորդ համաշխարհայինը, մենք չնկատեցինք, որ Մերձավոր Արևելքի ռազմական քարտեզը էականորեն փոխվել է` գրում է Ռոբերտ Ֆիսկը: Արևմուտքն արդեն ստացել է բազում ապացույցներ: Հիշու՞մ եք այն օրը, երբ ամերիկացիները ռմբակոծեցին սիրիացի զինվորներին ավիաբազայից ոչ հեռու և սպանեցին 60 մարդու` հնարավորություն տալով ԻՊ-ի կազմավորումներին յուրայիններից կտրել սիրիական կառավարական ուժերի մի խմբին:
  • Լոնդոնում տասնյակ հազարավոր բրիտանացիներ բողոքել են Brexit-ի դեմ

    Լոնդոնում տասնյակ հազարավոր բրիտանացիներ բողոքել են Brexit-ի դեմ

    10.09.2017| 15:25
    Շաբաթ օրը Լոնդոնում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել Համայնքների պալատում սեպտեմբերի 11-ին նախատեսված քվեարկությանը նվիրված բողոքի երթին, հայտնում է Mirror Online-ը: Խորհրդարանականները կքննարկեն ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին օրինագիծը:
  • «Հայաստանի եվրոպական շարժում»-ը աջակցություն է հայտնում «Ելք» դաշինքին

    «Հայաստանի եվրոպական շարժում»-ը աջակցություն է հայտնում «Ելք» դաշինքին

    10.09.2017| 15:24
    «Հայաստանի եվրոպական շարժում»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ հաջակցություն «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության «ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» նախաձեռնությանը:
  • Էրդողանը կհանդիպի Թրամփի հետ

    Էրդողանը կհանդիպի Թրամփի հետ

    10.09.2017| 15:23
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Էրդողանի վարչակազմի աղբյուրին։ Որոշումն ընդունվել է հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ Թրամփն ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության շրջանակում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման կարևորությունը։
  • Անգելա Մերկելի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկելու ընտրողների 37%-ը

    Անգելա Մերկելի կուսակցության օգտին պատրաստ է քվեարկելու ընտրողների 37%-ը

    10.09.2017| 15:22
    Emnid ինստիտուտի հետազոտության արդյունքներով՝ Բունդեսթագի ընտրություններից 2 շաբաթ առաջ կանցլեր Անգելա Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական և քրիստոնեա-սոցիալական միությունների բլոկի օգտին պատրաստ է քվեարկելու Գերմանիայի ընտրողների 37 տոկոսը։
  • Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ռուսաստանի ու Իրանի հնարավոր ներգրավվածությունը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրում

    Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ռուսաստանի ու Իրանի հնարավոր ներգրավվածությունը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրում

    10.09.2017| 15:20
    Լոնդոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կամ Իրանն օգնել են Հյուսիսային Կորեային առաջընթաց արձանագրել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, հաղորդում է բրիտանական Telegraph-ը:
  • Անտոնիո Գուտերեշ. Փհենյանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը

    Անտոնիո Գուտերեշ. Փհենյանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը

    10.09.2017| 15:15
    «Մենք հույս ունենք, որ այս վտանգի լրջությունը մեզ կստիպի վերադառնալ բանականության ուղի, քանի դեռ շատ ուշ չէ», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ֆրանսիական Le Journal du Dimanche-ին: Գուտերեշը պնդել է` Փհենյանը պետք է դադարեցնի իր միջուկային ծրագիրը.«Անվտանգության խորհուրդը ամեն գնով պետք է միասնական լինի այս հարցում»:
  • ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները կհանդիպեն

    ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետները կհանդիպեն

    10.09.2017| 14:57
    Պետդեպարտամենտի հաղորդմամբ` առաջիկայում ՌԴ ու ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետները կհանդիպեն Հելսինկիում` երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով:
  • Արա Զոհրաբյանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ

    Արա Զոհրաբյանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ

    10.09.2017| 14:56
    Փաստաբանների պալատում նախագահի ընտրություններին մասնակցած 1086 փաստաբաններից 1002 -ի կողմ ձայներով (շուրջ 92 տոկոս) Արա Զոհրաբյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում։
  • «Հուրիյեթը» անդրադարձել է Սիպիլի և Անդրե Սիմոնյանի զուգերգին

    «Հուրիյեթը» անդրադարձել է Սիպիլի և Անդրե Սիմոնյանի զուգերգին

    10.09.2017| 14:13
    Թուրքական առաջատար «Հուրիյեթ» թերթում սյունակ վարող հանրահայտ երաժշտական քննադատ Նայիմ Դիլմեները պոլսահայ երգչուհի Սիպիլի և «The beautified project» խմբի մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգին (հեղ՝ Հասմիկ Հախվերդյան) 5 աստղ է հատկացրել։ Նա այս առիթով իր գովեստի խոսքն է հայտնել պոլսահայ սիրված երգչուհու մասին՝ գրելով. «Մաքրամաքուր, յուրահատուկ ձայն, որն առաջին անգամ լսողին, ասես, բարձրացնում է վեր՝ ամպերի վրա...»։