Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԶԲԱՂ Է

  ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԶԲԱՂ Է
10.06.2011 | 00:00

Մեկ ամսից կսկսվեն Շուշիի ազատագրմանը նվիրված «Թեկուզ» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Ազգային կինոկենտրոնը տվել է իր դրական եզրակացությունը: Ֆիլմի ֆինանսավորումը մասնակիորեն ապահովված է: Պաշտպանության նախարարությունը նույնպես աջակցում է նախագծին: «Ինձ խոստացել էին, որ առաջիկա նիստում մշակույթի նախարարությունը նախագիծը ներկայացնելու է կառավարության քննարկմանը: Սակայն, անհասկանալի պատճառներով ձգձգվում է,- մեզ հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր ԳԱԳԻԿ ԱԹԱՍՅԱՆԸ:- ՈՒնենք արդեն նախնական պայմանավորվածություններ արտերկրի դերասանների, ռեժիսորների, կինոմասնագետների հետ, բայց հայտնի չէ, թե որքան ենք սպասելու մինչև ընթացք տրվի նախագծին»:
Մշակույթի նախարարությունից նախագիծը կառավարության նիստին չներկայացնելու փաստը պատճառաբանեցին «քննարկումներով», բազմազբաղությամբ. «բազմաթիվ հանձնարարականներ ունեն կառավարությունից», «իրենցից չի կախված, այլ նամակների, հայտերի հաջորդականությունից»…
«Ես հետևում եմ օրակարգին, մշակույթի նախարարությունը կառավարության նիստին ոչինչ էլ չի ներկայացնում,- նկատում է Գագիկ Աթասյանը:- Ես հասկանում եմ, որ ադրբեջանցիները տեղեկություններ են հավաքում իմ մասին, ֆիլմի մասին և ամեն կերպ ուզում են խոչընդոտել ֆիլմի ստեղծմանը: Բայց չեմ կարողանում հասկանալ, որ մեր պետությունը կարող է դեմ լինել կամ ձեռնպահ նման նախագծի իրականացմանը: Մնում է, որ մշակույթի նախարարությունը կատարի իր ֆունկցիան և ժամանակին նախագիծը ներկայացնի կառավարության նիստին»:


Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ