Քրիստոնյաները ընտրության մասնակից ապագա որոշում կայացնողների, պետության կառավարման ղեկը ստանձնելու հավակնություն ունեցողների մասին կարծիք կազմելիս կամ նախապատվություն տալիս ցանկալի է առաջնորդվեն ոչ թե զգացմունքայնությամբ, անձնական համակրանքներով կամ հակակրանքներով...
նիկոլ փաշինյանն ինձ համար ոչ վարչապետ է, ոչ էլ դավաճան։ Նա թշնամի է։
Միայն թշնամին գիշեր ու զօր Ալիևի քիմքին հաճո որպես քաղցրավենիք կհայտարարի` Արցախը չի եղել հայկական, Արցախը միշտ էլ եղել է ադրբեջանական տարածք...
Գոնե այս որոշիչ ժամանակահատվածում, կարծում էի, որ ընդդիմադիր մամուլը շատ ավելի նպատակասլաց ու ընդդիմական կլինի, տուրք չի տա լրագրագիտական ավելորդ պատշաճությանը և գերազանցապես կխաղա իր դերը՝ լիովին գրավելով բեմը և գեներացնելով ամբողջ դահլիճը...
Ըստ օպերատիվ տեղեկությունների, կարգալույծ հռչակված Մասյացոտնի թեմի նախկին ղեկավար Սարոյան Արմանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պայմանական թորոսյանարմենների թույլտվությամբ, կառավարում և տնօրինում է Մասյացոտնի թեմի բանկային հաշիվները...
Տեսել եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մարդկանց բաժանում է Հայաստանի այսօրվա քարտեզի տեսքով թխվածքաբլիթներ։ Մարդիկ, բնականաբար, ուտում են դրանք...
Մոռացության տվե՛ք ամեն սրբություն, ամեն հիշողություն, ուխտ ու խոստում, ապրեք անբան ու անմիտ կենդանիների նման, միայն տվյալ պահի ուտելու, հաճույք ստանալու և անհոգ լինելու բնազդները բավարարելով...
Երեկվա մեր հրապարակմամբ արտահայտված մտահոգությունը, որ ԱՄՆ-ը կարող է վերսկսել Իրանի դեմ հարձակումը, և պատերազմն այս դեպքում կարող է ավելի ավերիչ լինել ու մեծամասշտաբ, ընդամենը ժամերի ընթացքում նոր հիմնավորումներ ստացավ:
Բայց մինչ դրանք ներկայացնելը, նկատենք, որ «Аргументы и факты»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ ռազմական փորձագետ Յուրի Կնուտովի հայտարարությունը, ըստ որի, Միացյալ Նահանգներում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնալ հակամարտության սրման՝ հաղթանակի հաշվին իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, միանգամայն տրամաբանական է...