Շատ եք Արևմուտքի զորեղությունը փառաբանում, արևմտամոլներ, հապա ինչու՞ մի ակնթարթում Արցախի արդարությունը չի վերականգնում, թուրքի ականջից չի բռնում ու դուրս չի շպրտում Արցախի ու Հայաստանի սահմաններից:
ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունը այլևս չի թաքցնում բանակցությունների և մեր փակ զրույցների ժամանակ, որ զոհաբերում է Արցախը, որպեսզի կարողանա իրեն մոտ պահել Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Հայաստանի համար խոստանում է տևական ժամանակ խաղաղ կյանք՝ առանց թշնամու սպառնալիքի։
Հայերի ինքնագնահատականում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Թուրքն ասել է՝ հայի հետին խելքն իմը լիներ» ձևակերպումը։ Խոսքի իմաստն այն է, որ հայը հետին թվով ճիշտ դատողություններ է անում և ճիշտ եզրակացության հանգում, ուստի թուրքը երազում է այդ խելքի տերը դառնալ։
Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկության՝ Ղրիմի-Կերչի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի գործով Ռուսաստանի հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ռուսաստանի 5 և Ուկրաինայի ու Հայաստանի 3 քաղաքացի:
Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մեկ բան շատ հստակ գիտակցի' եթե մենք կորցնենք ամբողջ Արցախը, ապա Ռուսաստանի գոյությունը Հայաստանում և տարածաշրջանում կդառնա անիմաստ ու անցանկալի։
Է՜, Խնկո Ապեր, ո՞նց կարողացար հենց մեր օրերի համար գրել «Մկների ժողովը»։ Մի տարբերությամբ միայն, որ այդ ճառասացները հիմա առնետներ են դարձել։ էլի զանգը կմնա օդում կախված, երբ «ջոջը» քաշի իր պոչը, և ավարտվի ժողովը։
Հետաքրքիր է, չէ՞, Ղրիմի կամրջի պայթեցումը շատերի մոտ ոգևորություն էր առաջացրել։ Շատերը, ավելի հեռուն գնալով, սկսեցին կանխագուշակել ՌԴ-ի վերջնական պարտությունը։
Ըստ Türkiye թերթի, Թուրքիան կարող է ռազմական բազա տեղակայել Սաուդյան Արաբիայի տարածքում՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման շրջանակում։ Սաուդյան Արաբիան սկսել է աշխատանքները՝ թուրքական բազայի տեղակայման տարածք տրամադրելու ուղղությամբ...