-
18.01.2021|
21:14
Հունվարի 19-ը սահմանադրական կարգի իբր տապալման գործով դատական նիստի հերթական օրն է: Աբսուրդը շարունակվում է: Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին։
-
18.01.2021|
21:11
Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով:
-
18.01.2021|
21:10
Ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը հնարավոր կդառնա՝ տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
18.01.2021|
21:09
ԱՄՆ -ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում՝ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
18.01.2021|
21:08
Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
18.01.2021|
21:04
Կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։ Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ:
-
18.01.2021|
21:03
Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել, հայտարարում է ՊՆ-ն:
-
18.01.2021|
20:59
Վարչապետի որոշմամբ Անահիտ Ավանեսյանն ազատվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նախագահի հրամանագրով Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:
-
18.01.2021|
20:56
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում վստահ են՝ խորհրդարանական մեծամասնության ներսում՝ «Իմ քայլը» խմբակցությունում, մարդիկ կան, որ հենց այսօր էլ պատրաստ են այլ վարչապետ ընտրել:
-
18.01.2021|
15:24
Աժ նիստում մերժվեց ԼՀԿ խմբակցության՝ «ՀՀ ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության նախագիծը» ԱԺ նիստերի օրակարգ ընդունելու հարցը։