28.12.2020|
20:50
Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո 3 օր «իշխանությունն ընկած էր հրապարակում», և որևէ մեկը չվերցրեց այդ իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն էլ տեսավ, որ իշխանությունը վերցնող չկա, հետ վերցրեց՝ ասուլիսում հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Նրա կարծիքով՝ եթե հասարակությունը տեր կանգներ իր իրավունքներին, հավաքված անձինք կկարողանային ստիպել հատուկ ծառայություններին, իրավապահ մարմիններին՝ իրենց քայլերը կատարել։