Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Մտնելով եկեղեցի՝ Փաշինյանը մոտեցավ հոգևոր հովիվին, որ ձեռքը սեղմի, քահանան հրաժարվեց և ձեռքի շարժումով դուրս հրավիրեց նրան:
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհն ասել է, որ կիրակի գիշեր Բաղդադի դիվանագիտական Կանաչ գոտու վրա հրթիռային հարձակումը «ահաբեկչություն» է, որը խարխլում է Իրաքի միջազգային հեղինակությունը:
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը բերման է ենթարկել և ներկայացրել նախաքննական մարմին՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածքում ճանապարհով քայլելու կամ սահմաններին մոտենալու մեջ մտահոգվելու և խուճապի առիթ չկա։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին կհոսնքազրկվեն
Երևանում՝
10։00-16։00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենք, Նանսենի փ. 20 շենք 2-րդ մուտք, Ավան՝ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 154065-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Սյունիք։ Սյունիքի ճանապարհից ուղիղ հեռարձակմամբ նա հայտարարեց՝ իր այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ սյունեցիների աչքերին ուղիղ նայելն ու նրանց հարցերին պատասխանելն է։
The Wall Street Journal-ը գրում է՝ երբ անցյալ ամիս Ռուսաստանը միանձնյա նպաստեց Ադրբեջանի և Հայաստանի՝ նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների ռազմական գործողությունների դադարեցմանը, Կրեմլը Թուրքիային նշանակալից զիջում արեց՝ թույլ տալով Անկարային կատարել այդ համաձայնագիրը:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի (https://www.presstv.co.uk) ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը...