-
17.12.2020|
16:11
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ երկիրը հաղթահարել Է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը:
-
17.12.2020|
16:10
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսով է վարակվել՝ հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, պետության ղեկավարը առաջիկա յոթ օրվա ընթացքում կինքնամեկուսանա։
-
17.12.2020|
16:09
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքներում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
-
17.12.2020|
16:08
Սյունիքի մարզում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ, հայտնում են ՊՆ-ից։
-
17.12.2020|
16:06
Ժողովրդի մեծամասնությունն այսօր աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ երևում է, լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը:
-
17.12.2020|
16:05
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է. «Հայաստան պետությունն այս օրերին չի կարող ունենալ այլ օրակարգ, քան դավաճանի հեռացումն է ու դավաճանական պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած ու գերի ընկած անձանց խնդիրները:
-
17.12.2020|
16:03
Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ, նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրառման մեջ։
-
17.12.2020|
16:01
ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանն ու Անի Սամսոնյանն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերիներին։
-
17.12.2020|
15:56
Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարման համակարգը ռուս խաղաղապահների օգնությամբ ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
-
17.12.2020|
15:49
Հայրենիք կործանած ու տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղած Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կյանքն արտահերթ ընտրություններ կազմակերպելու ճանապարհով, որ կերաշխավորի գոնե նախընտրական շրջանում աթոռի վրա իր մնալը, ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը: