-
15.12.2020|
20:56
Նիկոլ Փաշինյանը դավաճան է և պետք է անհապաղ հեռանա, «Հրապարակ»-ին ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
15.12.2020|
20:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ընտրական քվեարկության արդյունքների համաձայն՝ դեմոկրատ Բայդենը ստացել է 306 ձայն՝ հանրապետականների 232-ի դիմաց և առաջ անցել Դոնալդ Թրամփից:
-
15.12.2020|
20:53
Ադրբեջանական գերությունից վերադարձել է ևս մեկ հայ գերի՝ Սյունիքի մարզի ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը։ 30-ամյա տղամարդը գերեվարվել էր այս տարվա հուլիսին՝ Սիսիանի տարածաշրջանում։
-
15.12.2020|
20:52
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն, որոնք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Բացի այդ մեր երկրի հետ կապված տեղի են ունենում գործընթացներ, որոնցում մեր ներկայացվածության ու դերի մասին որևէ հիշատակում չկա։
-
15.12.2020|
20:50
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայում։
-
15.12.2020|
20:48
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում:
-
15.12.2020|
20:42
Հայաստանում երկու զուգահեռ իրականություն է։ Ժողովրդի գրեթե բոլոր շերտերը՝ մտավորականությունից մինչև համայնքների ավագանիներ պահանջում են օր առաջ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, կազմակերպվում են բազմահազարանոց երթեր, սակայն մյուս իրականության մեջ Փաշինյանն է իր խմբակցությամբ։
-
15.12.2020|
15:44
«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերստին շնորհակալություն է հայտնում իր բոլոր նվիրատուներին, ովքեր սատար կանգնեցին ու շարունակում են կանգնել հայրենիքին այս ծանր օրերին։
-
15.12.2020|
15:42
Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություն չունի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերն Ադրբեջանին է անցե՞լ, թե ոչ։ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին քիչ առաջ հրապարկված քարտեզից երևում է, որ Արցախի երկու գյուղերը ևս անցել են թշնամուն:
-
15.12.2020|
15:41
Հունաստանի ԱԳՆ-ն ողջունել է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: