-
14.12.2020|
13:02
Երեկ Հայաստանում կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: 797 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 18 դեպք:
-
14.12.2020|
13:01
Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ և բժշկական նշանակության պարագաներ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
-
14.12.2020|
13:00
Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող՝ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
-
13.12.2020|
21:55
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19։00-ին, LOFT-ում տեղի կունենա Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում հեղինակն անձամբ կպատմի նոր գրքի ստեղծման ու խորհրդի մասին։
-
13.12.2020|
21:52
Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է դեկտեմբերի 13-ի դրությամբ Արցախում իրավիճակի մասին հերթական քարտեզը: Ի տարբերություն նախորդ նմանատիպ քարտեզների՝ նոր քարտեզում որպես պատասխանատվության գոտի ավելացել է նաև Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը, թեև խաղաղապահների դիտարկման կետի մասին նշում չկա:
-
13.12.2020|
21:51
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը ժամանել են Երեւան: Մինչ այդ նրանք եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ալիեւի հետ:
-
13.12.2020|
21:50
Ալիեւի հանդուգն պահվածքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ իրոք արձանագրում է ի վնաս մեզ փոփոխված տարածաշրջանային իրողությունները։
-
13.12.2020|
21:46
Երեք տասնամյակ է Խորհրդային Միությունը փլուզվել է, բայց գործընթացը դեռ ավարտված չէ: Պաշտոնապես, իհարկե, ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ 1991-ից: Իրականում Մոսկվան չի համակերպվել իր կայսրության կորստի հետ և 30 տարի պայքարում է վիճարկելու համար պատմության դատավճիռը:
-
13.12.2020|
21:44
Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել 23 ընդդիմադիր օրենսդիրներին, այդ թվում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ընթացակարգի ամփոփագիրը:
-
13.12.2020|
21:43
Մենք բարձր ենք գնահատում ռուսական խաղաղապահ զորքերի առաքելության իրականացումն Արցախում, սակայն որևէ երկրում խաղաղապահ զորքերը միայնակ չեն կարող ապահովել սահմանների և բնակչության լիարժեք պաշտպանությունն ու անվտանգությունը՝ առանց տեղի զինված ուժերի։ Այդ մասին են վկայում երեկ Արցախում տեղի ունեցած զարգացումները, որոնք խիստ մտահոգիչ են։