-
13.12.2020|
13:08
Մենք դեռեւս հանդուրժում ենք մեկին, ով մի ամիս առաջ մեր հայրենիքի 25%-ը տվեց թուրքին։
Երեկ Արցախում եւս 2 հայկական գյուղ անցան ադրբեջանցիներին։ Սրանք պաշտոնապես ասում են՝ մեզ ինչ, ռուսները թող անհանգստանան։
-
13.12.2020|
13:07
ԵՄ-ի հետ Թուրքիայի սերտ կապերի ապագան մի քանի պետությունների հավակնությունների հետ կապելը հիմնովին սխալ մոտեցում է՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով Մանիսա-Աքհիսար օղակաձև ճանապարհի բացման արարողությանը:
-
13.12.2020|
13:06
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Facebook-ում գրել է, որ այսօր թշնամին գրավել է Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի Խծաբերդ: Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր:
-
13.12.2020|
13:04
Ռազմական գործողությունների ավարտից և տարածաշրջանում ռուսական խաղաղապահ գործողությունների սկսվելուց ի վեր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը խախտվել է առաջին անգամ՝ նշված է շաբաթ հրապարակված ՌԴ ՊՆ տեղեկագրում:
-
13.12.2020|
13:03
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի հրավիրել Ղարաբաղի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այցելել Բաքու:
-
13.12.2020|
13:02
Երեկ Հայաստանում կատարվել է 3119 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 նոր դեպք: 648 հոգի առողջացել է, գրանցվել է մահվան 26 դեպք:
-
13.12.2020|
13:00
ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, համանախագահների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
-
13.12.2020|
12:59
Նախագահը դիմում է ՀՀ ՊՆ և ԱԳ նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։
-
12.12.2020|
21:56
Վրաստանի մասնակցությունը Ռուսաստանի հետ ցանկացած համատեղ ձևաչափում անհնար է, «քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել իր միջազգային պարտավորությունները»՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան՝ ի պատասխան տարածաշրջանում վեցյակի հարթակ ստեղծելու Էրդողանի նախաձեռնության:
-
12.12.2020|
21:54
Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Stand-By ծրագրով Հայաստանին 36,9 մլն ԱՄՆ դոլարի տրամադրմանը: ԱՄՀ գործադիր խորհուրդը ավարտել է Հայաստանի գործունեության երրորդ վերանայումը Stand-By վարկային մեխանիզմի (SBA) շրջանակներում: