Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1՝ հայտնում է ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «անընդունելի և միջամտողական» հայտարարությունների համար Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։
«Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ»:
Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիալ հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել՝ ֆեյսբուքում «Կարս 1920- Շուշի 2020. ֆատալիստական սխալների զուգահեռներ» վերտառությամբ գրառման մեջ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ գագաթաժողովում պայմանավորվել են, որ Թուրքիա զենքի արտահանման հարցը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի անդամների շրջանում և համակարգվի ԱՄՆ հաջորդ վարչակազմի հետ, գրում է Reuters-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում վեցյակի հարթակ ստեղծելու նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը շահավետ կլինի Երևանի համար:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում:
Մարդիկ խաղաղ ակցիաներ են իրականացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը, ուժային կառույցներին ապօրինի հրամաններ տալով, փորձում է լռեցնել մեր ձայնը: Բայց չի ստացվելու, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ռուսաստանը սատարում է ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025-ը ինտեգրման զարգացման ռազմավարության նախագիծը, որը նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկայի ձևավորում, միասնական թվային տարածության ստեղծում:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի (https://www.presstv.co.uk) ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը...