-
10.12.2020|
22:23
ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը.
-
10.12.2020|
22:22
Արևմուտքը պատրաստ է բազմաթիվ պատճառներ ներկայացնել՝ Ռուսաստանին հերթական անգամ մեղադրելու այլ պետությունների գործերին «միջամտության» համար՝ RT հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Մոսկվան մեղադրվում է Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում միջամտելու համար:
-
10.12.2020|
22:20
Այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց ընդդիմադիրների կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 42 հոգու՝ տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությունից։
-
10.12.2020|
22:20
Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու է Գեորգի Գախարիային՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։
-
10.12.2020|
22:18
Բրյուսելում սկսվել է ԵՄ պետությունների ղեկավարների երկօրյա գագաթաժողովը, որի օրակարգում ընդգրկված հրատապ թեմաներից է Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը։
-
10.12.2020|
22:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:
-
10.12.2020|
22:17
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ադրբեջանական գերությունից Հայաստան տեղափոխված տարեց քաղաքացիներին: ՄԻՊ-ի աշխատակազմն այլ մանրամասներ չի հաղորդում՝ պատճառաբանելով, որ դա կարող է վնասել գերության մեջ գտնվող մյուս քաղաքացիներին։
-
10.12.2020|
16:02
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) կազմակերպում է անչափ կարևոր առցանց ֆորում՝ «Ճշմարտություն և պատասխանատվություն. Էթնիկական զտումները ժամանակակից դարում» թեմայով։
-
10.12.2020|
13:13
Հայաստանում անցկացվող «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ամփոփվեց դասական համերգով: Ուղիղ երեք օր՝ դեկտեմբերի 7-9-ը հայ արվեստասեր հասարակությունը բացահայտում էր լեհական մշակույթն իր ողջ հմայքով:
-
10.12.2020|
12:53
ԱԺ-ն ընդունեց ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը՝ ստանալով 84 կողմ, 14 դեմ ձայներ: ԼՀԿ խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ են ներկայացված նախագծին՝ նշելով, որ իներցիոն է և չի համապատասխանում ներկայիս իրողություններին: ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում նիստին: