-
07.12.2020|
22:51
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կարող են սկսվել տարածաշրջանում իրավիճակի կայունացումից հետո, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:
-
07.12.2020|
22:50
Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված անձնակազմը տարածաշրջանից, հայտարարել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսում:
-
07.12.2020|
22:48
Վարչապետի թափուր պաշտոն չկա, որի համար պետք է առաջադրվել՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
07.12.2020|
22:47
Եթե օր առաջ երկրի վարչապետը փոխվի, կառավարության նկատմամբ վստահությունը կվերականգնվի, պետական ինստիտուները կվերականգնեն իրենց ամենօրյա բնականոն գործունեությունը։ Եվ երբ ադրբեջանցիները կգան, կասեն` ըստ GPS-ի մենք այստեղ պետք է կանգնենք, այնտեղ իրենց կդիմավորեն մեր պետական մարմինների ներկայացուցիչները։
-
07.12.2020|
22:45
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է շուտափույթ լուծումա ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
-
07.12.2020|
22:44
ԱԳ նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ Ղարաբաղում կրակը դադարեցնելու ուղղությամբ մեծ ներդրման և ջանքերի համար:
-
07.12.2020|
22:44
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս դուրս է գալիս թեժ փուլից՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ սկսելով բանակցությունները ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ:
-
07.12.2020|
22:42
Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցություն՝ ֆեյսբուքում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
-
07.12.2020|
22:41
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին։ Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։
-
07.12.2020|
22:40
Թուրքիայում ձերբակալված ռուսաստանցի լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մասին։ Լրագրողները ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությունից էին։