-
02.12.2020|
21:11
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրած եռակողմ հայտարարությանը:
-
02.12.2020|
21:10
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի վարձկաններն Ադրբեջանից վերադարձել են Սիրիա:
-
02.12.2020|
21:09
168.am-ի տեղեկություններով՝ Շուշիի բանտում իրենց պատիժը կրող մարդասպաններ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը տեղափոխվել են Հայաստան, պատճառներից մեկը, ի թիվս անվտանգության հարցերի, նրանց կորոնավիրուսի դրական թեստերի արդյունքներն են:
-
02.12.2020|
21:08
Արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա՝ գրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
-
02.12.2020|
21:07
Քննարկում ենք նոյեմբերի 10-ը հայրենադավությա՞ն, թե՞դավաճանության օր հռչակվի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
-
02.12.2020|
21:06
Մեր նպատակն է ձևավորել այնպիսի անցումային կառավարություն, որի անելիքներն այս պահին հստակ են, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
-
02.12.2020|
20:58
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը:
-
02.12.2020|
20:56
Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել հետագա տարածմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
02.12.2020|
20:55
Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու՝ ասել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
-
02.12.2020|
20:54
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ներկայումս Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Նա ընդգծել է, որ շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով խաղաղապահներ կան: