-
29.11.2020|
17:06
Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը և արդարացնել ազգային աղետի հասնող դավաճանությունը։ Սակայն անմեղսունակ սուտասանի արդարացումները նրան ավելի հիմար դրության մեջ են դնում։
-
28.11.2020|
23:38
Եվրամիությունը դատապարտում է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի ու ևս մի քանի անձանց սպանությունը՝ հայտնում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքը:
-
28.11.2020|
23:36
«Մենք բոլորս հիմա ապրում ենք սարսափելի պատմական ժամանակաշրջան։ Ու այնպիսի միասնություն, ոնց որ այսօր է մեզ պետք, երևի կարիքը չենք ունեցել ոչ մի ժամանակ»,- այսօրվա հանարահավաքում ասաց դերասան Արա Դեղտրիկյանը։
-
28.11.2020|
23:35
Պետք է կանգնեցնել Ադրբեջանին բոլոր հայկական տարածքների հանձնման գործընթացը, քանի դեռ Ադրբեջանի կողմից գերեվարված տղաները չեն վերադարձվել տուն՝ Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացվող հանրահավաքում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
-
28.11.2020|
23:33
Արվեստագետները բողոքի ակցիա են իրականացնում Շառլ Ազնավուրի հրապարակում։ Նախաձեռնել են Արմեն Գրիգորյանը, դերասան Հրանտ Թոխատյանը և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։ Ակցիայի նպատակն է լսելի դարձնել այն ծնողների ձայնը, որոնց երեխաները պատերազմի ընթացքում անհետ կորել են, գերեվարվել ու զոհվել։
-
28.11.2020|
23:31
Lancet Global Health պարբերականը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը` Հայաստանում, Արցախում պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ, Ֆեյսբուքի իր էջում նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
-
28.11.2020|
23:30
Երևանում կիրակի օրը երթ կանցկացվի՝ պատերազմում զոհվածների, անհետ կորածների ու գերեվարվածների լուսանկարներով։ Երթի մասնակիցները կդիմեն Հայաստանում օտարերկրյա դեսպանատներին, որպեսզի միջազգային հանրությունը ստիպի Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին՝ որոշվեց այսօր արվեստագետների նախաձեռնած հանրահավաքում։
-
28.11.2020|
23:29
Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը՝ նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
-
28.11.2020|
23:23
Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին:
-
28.11.2020|
23:15
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նոյեմբերի 28-ին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2015-ին տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: