-
28.11.2020|
14:53
Ժամեկտային զինծառայողների ծնողներն այսօր կրկին կառավարության շենքի դիմաց են: Երեկ նրանք հանդիպել են վարչապետին, հանդիպման արդյունքից գոհ չեն և իրենց բարձրացրած հարցերի վարաբերյալ վարչապետի բացասական պատասխանն են կանխատեսում:
-
28.11.2020|
14:51
Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված իմ դիմումից հետո՝ այսօր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս:
-
28.11.2020|
14:49
Ինչո՞ւ պարտվեցինք, դեռ երկար ժամանակ ենք այս հարցն ինքներս մեզ տալու և ամեն մեկը փորձելու է իր պատասխանով յուրովի արդարացնել այն, ինչը պետք է անեինք, բայց չենք արել:
-
28.11.2020|
14:46
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
-
28.11.2020|
14:39
Մտածում ես, որ ավելի վատ չի կարող լինել, սակայն հաջորդում է հերթական «ավելի վատը», ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
-
28.11.2020|
14:37
ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ։
-
28.11.2020|
14:27
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը, թե Նիկոլ Փաշինյանն առաջիկայում այց կկատարի Մոսկվա։
-
28.11.2020|
14:21
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնել է Մոսկվա: Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:
-
28.11.2020|
14:17
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1248-ով՝ հասնելով 133594 -ի, գրանցվել է մահվան 39 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
28.11.2020|
14:15
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստում` փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր: