-
25.11.2020|
15:35
Sputnik Արմենիայի խմբագրությունը դիմել է 2008-2018 թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարար, 1999-2008 թթ․ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանին՝ խնդրելով մեկնաբանել Արցախի անկախության ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևը։
-
25.11.2020|
15:33
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում: Ակցիաների մասնակիցները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու, ժողովրդին դավաճանելու մեջ:
-
25.11.2020|
15:32
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության միջտարածաշրջանային խմբի գործունեությունը, որի անդամները նպատակ ունեին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
-
25.11.2020|
15:31
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 9-ին ստորագրած համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին։
-
25.11.2020|
15:31
«Mediaport» տելեգրամյան ալիքը բացառիկի լուսանկար է հրապարակել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ գաղտնի այցից:
-
25.11.2020|
15:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ТАСС-ին.
-
25.11.2020|
15:17
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածություններն այս պահին պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
-
25.11.2020|
15:16
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», - ասված է վարչապետի որոշման մեջ:
-
25.11.2020|
15:14
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը երեկ ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ Պասկալ Հունդի գլխավորությամբ։
-
25.11.2020|
15:03
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշումն ստորագրել է երեկ, այն հրապարակված է Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում։