-
22.11.2020|
16:36
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին՝ հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից:
-
22.11.2020|
16:34
«Թուրքիայի և ԵՄ-ի սերտ հարաբերությունները ունեն ռազմավարական մեծ նշանակություն, դա կբերի համագործակցության ընդլայնման դինամիկա և հարաբերությունների ամրապնդում»,- հայտարարել է Քալընը:
-
22.11.2020|
16:33
Թուրք զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ մեկ տարի կաշխատեն մշտադիտարկման կենտրոնում՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով՝ գրում է RIA Novosti-ն՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին:
-
22.11.2020|
16:33
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հայոց արևմտյան թեմ Առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանը տեղեկացրել է, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հաջող վիրահատության է ենթարկվել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։
-
22.11.2020|
16:32
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Արդեն ասել եմ, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո մեզ աշխարհում գրեթե բոլորը խղճում են, ու գրեթե ոչ ոք չի հարգում։
-
22.11.2020|
16:29
«Երեկ գրել էի այն մարդկանց մասին, ովքեր «խիզախություն» ունեն հողատու, դավաճան, անպատիվ, թուրքի ստրուկից պաշտոն ստանալ։ Շարունակելով թեման՝ մի երկու վատ լուր հայտնեմ հավակնորդ տիկնանց ու պարոնների համար»՝ ֆեյսբուքում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
-
22.11.2020|
16:28
Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով՝ գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
22.11.2020|
16:27
Վարչապետի հրաժարականը պահանջողների ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ, նրանք ազատ արձակվեցին։ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման էր ենթարկվել 85 անձ։
-
22.11.2020|
16:26
Այսօր արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակի օրն է։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց հիշատակի արարողություն:
-
22.11.2020|
16:25
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 41 զինծառայողի անուն: Հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1678 է: