-
22.11.2020|
16:23
Սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման աշխատանքներն Արցախում: Դրանց վնասազերծման գործընթացը շարունակվում է Ստեփանակերտում և բոլոր բնակավայրերում՝ հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
-
22.11.2020|
16:22
Նոյեմբերի 13-ից անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները սկսվել են Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով:
-
22.11.2020|
16:21
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք - հեռախոսամարաթոնին, հայտնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
-
22.11.2020|
16:20
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1385-ով՝ հասնելով 126224-ի, գրանցվել է մահվան 24 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
-
22.11.2020|
16:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմական գործողությունների դադարից հետո առաջին անգամ հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
-
22.11.2020|
16:17
ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Նրանք մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումների և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ։
-
21.11.2020|
22:04
Հադրութի շրջանի երկու գյուղ՝ Խանձաձորը և Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողության ներքո՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։
-
21.11.2020|
22:03
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքում գրել է. «Խոսք կա՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ավելացնեմ՝ այս պարզ ճշմարտությունը չհասկացող ժողովուրդն ավելի վատն է, քան իր վատ իշխանությունը։
-
21.11.2020|
22:02
Ռուսաստանից Հայաստան են բերվել COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Երևանում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում՝ ՀՀ-ին շարժական լաբորատորիայի նվիրատվության միջոցառմանը հայտնեց ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
-
21.11.2020|
22:00
ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՊՆ նախարար և Զաքիր Հասանովի հետ: