Հոկտեմբերի 19-20-ի դրությամբ ռազմաճակատի գիծն անցնում էր Մարտունի-Ճարտար-Կարմիր շուկա-Թաղավարդ գծով, և ըստ էության ադրբեջանցիները դեռ չէին էլ մոտեցել Շուշիին, մոտ 20 կմ հեռավորության վրա էին գտնվում Շուշիից։
Առողջապահության նախարարի անտարբերության, դատարանի կրավորական պահվածքի պատճառով, չստանալով արտերկրում համապատասխան բուժում, մահացել է Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը։
Երբ մշակում էի Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը՝ դեռ 90-ականների կեսերին, հիմքում դրված էր մեկ նպատակ՝ հնարավորինս արագ մոտենալ Թուրքիայի նկատմամբ ռազմատնտեսական պարիտետի։ Այն ժամանակ արդեն տեսանելի էր, որ Հայաստանի եւ հատկապես Արցախի անվտանգության գլխավոր երաշխիքը դա ռազմատնտեսական հավասարակշռվածության ապահովումն է, ամեն գնով։
«Շուշիի ոչ մի քաղաքապետ չէր լինելու ադրբեջանցի, փախստականների հարցը քննարկվելու էր, բայց դեռ հարց է՝ ադրբեջանցիները գալու էին իրենց փախստականներով այնտեղ, թե չէ»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավորներին։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին կհոսանքազրկվեն.
Երևանում՝
10։00-16:00 Լեփսիուսի փ. 9 շենք, Այգեկցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտաս 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները։
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը սենատորներ Քրիս Մերֆիի և Ռենդ Փոլի հետ միասին չորս նախաձեռնություն են ներկայացրել, որոնք արգելում են F-35 կործանիչների, 18 MQ-9B հետախուզական անօդաչու թռչող սարքերի վաճառքը ԱՄԷ-ին՝ հայտնում է Մենենդեսի մամուլի ծառայությունը:
ԱԺ ԼՀԿ խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները՝ խորհրդարանական ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Այն դրույթները, որոնք ամրագրվել են Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում, միջազգային պայմանագրին հատուկ դրույթներ են, որոնք ենթակա են ԱԺ-ում վավերացման: Եթե այդ գործընթացը չի կատարվել, սրանք առոչինչ դրույթներ են՝ խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նշելով, որ կանգնած ենք փաստի առաջ:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի (https://www.presstv.co.uk) ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը...