-
17.11.2020|
22:41
Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել։ Դրա ժամանակ պետք է քննարկվեր ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացրած՝ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:
-
17.11.2020|
22:38
Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագրի հիմնական արդյունքն այն էր, որ մարդիկ դադարել են զոհվել՝ երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
17.11.2020|
22:36
Արցախի ՊՆ հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 71 զինծառայողների անուն-ազգանունները.
-
17.11.2020|
22:33
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե Ղարաբաղում կրակը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը պայմաններ է ստեղծել արդարացի հիմքով երկարատև կարգավորման համար։
-
17.11.2020|
22:28
Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում՝ ասել է Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա), ով հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել:
-
17.11.2020|
22:27
Վարչապետի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից՝ տեղեկացնում է կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջը:
-
17.11.2020|
22:24
«Պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև, նախընտրել ենք շատ վատը», - հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր հրապարակած ուղերձում:
-
17.11.2020|
22:23
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Le Figaro-ին հարցազրույցում։ Նախօրեին նա Փարիզում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ:
-
17.11.2020|
22:21
ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ այսօր այս դալիճում միայն մեկ օրակարգով նիստ պետք է տեղի ունենա, և դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է:
-
17.11.2020|
22:19
Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, և սա պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար՝ հայտարարել է ՌԴ նախագահը: