Պարտված մարդը պետք է ասի, որ ինքն է պարտվել, ոչ թե պետությունը, հասարակությունը կամ հայ ազգը: Հայ ազգին պետք է հնարավորություն տալ, գլուխը բարձր, շարժվել առաջ, ԱԺ նիստի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը՝ հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 984-ով՝ հասնելով 118870-ի, գրանցվել է մահվան 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի մեծ հստակություն են ակնկալում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանների, այդ համաձայնության մեջ Թուրքիայի դերի վերաբերյալ՝ երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել հանդիպելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։
ԿԳՄՍ նախարարության գործելաոճի մասին հասարակության լայն շրջանակները տեղյակ են վաղուց. ինչ իրավիճակ էլ լինի, այս նախարարությունն «իրեն չի կորցնում»:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի (https://www.presstv.co.uk) ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը...