-
16.11.2020|
22:37
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է տեղեկությունները, թե Դավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում է գրել։ «Ո՛չ։ Չի գրել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շուշան Ստեփանյանը։
-
16.11.2020|
22:36
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը, մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Նաիրի» ԲԿ-ում է։
-
16.11.2020|
22:34
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության արդյունքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման հարցը:
-
16.11.2020|
22:32
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց, այսօր պարզաբանում է տարածել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր փաստաթղթերում և ի՞նչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը։
-
16.11.2020|
22:28
Վարչապետը որոշում է կայացրել ԱԳ նախարարին պաշտոնից ազատել՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը այսօր Աժ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին:
-
16.11.2020|
22:26
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն այսօր մերժեց ԱԱԾ միջնորդությունը ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու մասին, անհիմն համարեց երկու օր առաջ Բաղդասարյանին ձերբակալելու որոշումը։
-
16.11.2020|
22:25
Նիկոլ Փաշինյանի օրակարգում հրաժարականի հարց չկա։ Այսօր առավոտյան առցանց ասուլիսում պատասխանելով հարցին, թե իր օրակարգում հրաժարական տալու հարց կա, Հայաստանի վարչապետն ասաց. «Իմ օրակարգում մտնում է հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելը, ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»:
-
16.11.2020|
22:24
Այսօր Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ասուլիս տվեց, մի դեպքում լրագրողների հարցերին պատասխանեց, մյուս ասուլիսն էլ հրավիրել էր ԱԺ-ում, բայց հարց տվողներն իր պատգամավորներն էին, պարզապես ասուլիսի անունը դրել էին արտահերթ նիստ։
-
16.11.2020|
14:42
Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները:
-
16.11.2020|
13:06
ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։