15.11.2020|
22:30
Նախաքննական մարմինը հավատարիմ է իր որդեգրած հին, բայց ոչ բարի ավանդույթին։ Գիտակցելով ձերբակալման ակնհայտ ապօրինի լինելը ու դատարանում ապօրինությունը առաջ տանելու որևէ հնարավորության բացակայությունը, այսօր ժամը 16.00 նշանակված դատական նիստից առաջ քննչական խումբը ձեռնամուխ է եղել Արթուր Վանեցյանին հապճեպ մեղադրանք առաջադրելուն, որ կալանավորման միջնորդություն մուտքագրեն դատարան, որպեսզի այն քննության առնվի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր բողոքին զուգահեռ, հայտնում են Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը: