-
14.11.2020|
13:08
Պետական ապարատն անգործության է մատնված և այդ են փաստում պաշտոնական տեղեկատվական կայքերը։
-
14.11.2020|
13:07
«Նա այլևս «բունկերի վարչապետն է» ։ Նրա Հայաստանը սահմանափակվել է բունկերով։ Քանի օր էլ մնա վարչապետի պաշտոնին՝ նա այլևս չի կարողանալու դուրս գալ Երևանի փողոցներ, չի կարողանալու գնալ սրճարաններ, չի լինելու մարդաշատ վայրերում։ Եվ նույնիսկ Ենոքավանի ընձառյուծը նրանից հեռու է մնալու
-
14.11.2020|
13:05
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հետաքրքրված է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերում համագործակցության զարգացմամբ՝ ТАСС-ին ասել է ԿԽՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռութ Հեթերինգտոնը՝ նոյեմբերի 17-ին կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի Մոսկվա կայանալիք այցի կապակցությամբ։
-
14.11.2020|
13:04
«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավոր արդեն իսկ խոստովանել է, որ օրերս խմբակցության անունից տարածված հայտարարությունից տեղյակ չեն եղել, իսկ եթե տեղեկացվել են, միայն հայտարարության առաջին մասի մասին:
-
14.11.2020|
13:03
Չնայած ԱԺ արտահերթ նիստ գումարել չհաջողվեց, նոյեմբերի 17-ին պետք է գումարվի ԱԺ հերթական նստաշրջանը: Աժ պաշտոնական կայքում արդեն տեղադրված է նոյեմբերի 16-ին կայանալիք Աժ խորհրդի նիստի օրակարգը, որի ժամանակ էլ պետք է հաստատվի ամբողջ նստաշրջանի օրակարգը:
-
14.11.2020|
13:01
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
-
14.11.2020|
12:58
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1472-ով՝ հասնելով 115855-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
14.11.2020|
12:57
Այս օրերին շատ պաշտոնյաներ ընդհատակ են անցել, բայց ամենատարօրինակն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի լռությունն է, որովհետև սա առաջին հերթին դիվանագիտության պարտություն է, նոր՝ բանակի։
-
14.11.2020|
12:56
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 13-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Զոհրաբ Մնացականյանը և Անտոնիո Գուտերեշը քննարկել են Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումները:
-
14.11.2020|
12:55
Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 11-ին նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: