-
13.11.2020|
22:17
Նորից եմ կրկնում այն, ինչ գրել եմ տխրահռչակ հայտարարության ընդունման հաջորդ օրը․ Արցախից Հայաստան տեղափոխված հայության խնդիրը առանցքային քաղաքական նշանակություն ունի Արցախյան խնդրի կարգավորման, կարգավիճակի ու անգամ Արցախի շուրջ տարածքների հարցում։
-
13.11.2020|
22:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
13.11.2020|
22:13
Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և իր մտահոգություններն է արտահայտել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ:
-
13.11.2020|
22:10
Նիկոլը մեզ լռություն է պարտք՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։
-
13.11.2020|
22:09
Հրաժարականը պահանջ չէ, այլ փրկություն ոչ միայն մեր երկրի և ժողովրդի, այլև առաջին հերթին քո համար։ Բաց մի թող պատմական հնարավորությունդ՝ ֆեյսբուքում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։
-
13.11.2020|
22:05
Ռուսաստանն ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր ջանքերի մասին՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ-ում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։
-
13.11.2020|
22:02
Ով Մեղրիով ադրբեջանցիներին ճանապարհ տա, իր ձեռքը պետք է կտրի, Ազատության հրապարակում դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը հիշեցրեց տարիներ առաջ Փաշինյանի՝ թերթում գրած խոսքերը:
-
13.11.2020|
22:00
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ, Facebook-ում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
-
13.11.2020|
21:57
Պետության գլխին կանգնած մարդը պետք է մտածեր ոչ թե իր աթոռը պահելու, լայքեր հավաքելու, այլ պետության անվտանգությանը ծառայելու մասին: Այժմ նա պետք է հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
-
13.11.2020|
21:55
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով՝ հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: