-
12.11.2020|
22:57
Նոյեմբերի 8-ին, երբ ես հրաժարական տալով ազատվեցի ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից, հայտարարեցի, որ նպատակահարմար չեմ գտնում իմ ազատման առիթն ու պատճառները մանրամասնել և դրան կանդրադառնամ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին:
-
12.11.2020|
22:55
Մինսկի խմբի անդամ է շուրջ 10 երկիր, որոնց մեջ է նաև Թուրքիան: Մինսկի խումբը պարբերաբար լսում է համանախագահների զեկույցները, և խմբի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել իր տեսակետը, առաջարկներ ներկայացնել:
-
12.11.2020|
22:54
ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանում ընդդիմությունը սպեկուլյացիաներ է անում։
-
12.11.2020|
22:53
Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հանրահավաքին մասնակցում էր նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ աշխատում ու բնակվում է Ռուսաստանում:
-
12.11.2020|
22:50
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանքները քննարկելու համար՜ տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
12.11.2020|
22:48
Այսօր օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով ձերբակալվել են ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը և ևս երկու հոգի՝ Արա Հակոբյանն ու Խաչիկ Հովհաննիսյանը՝ ասել են Հատուկ քննչական ծառայությունից:
-
12.11.2020|
22:47
ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է համաշխարհային առաջնորդների հետ իր հեռախոսազրույցները։ «Ես նրանց ասում եմ՝ Ամերիկան վերադառնում է, մենք նորից խաղի մեջ ենք մտնում», - Թվիթերում գրել է Բայդենը:
-
12.11.2020|
22:46
Աժ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրել է, որ վարչապետը մանրամասն ներկայացրել է նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական զարգացումները և խնդիրները։
-
12.11.2020|
22:45
Այսօր ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
-
12.11.2020|
22:44
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարեց, որ Մոսկվան համոզված է, որ Երևանը կկատարի նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: