-
12.11.2020|
13:56
Ռուսական պատվիրակությունը պատրաստվում է նոյեմբերի 13-ին Թուրքիա այցելել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը. Բաքվում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
12.11.2020|
13:55
Երեկվա ձերբակալումները նշանակում են, որ հող հանձնող դավաճանը, որ անպատկերացնելի մաշստաբների ազգային աղետի հասցրեց մեր պետությունը, իր իշխանությունը երկար պահելու համար պատրաստ է ամեն ինչի՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
-
12.11.2020|
13:53
Ինչպես մենք, այնպես էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պաշտոնն ստանձնելիս երդվել են անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության պահպանման համար՝ ֆեյսբուքում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
12.11.2020|
13:52
Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից, գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
12.11.2020|
13:51
Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միասնական կենտրոն ստեղծելու մասին, նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդել է ՌԴ ՊՆ-ն:
-
12.11.2020|
13:50
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը Facebook-ում գրել է, որ ինքն ու պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից։
-
12.11.2020|
13:49
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրել է. «Իմ քայլը» դաշինքը, որպես պառլամենտական կառավարող մեծամասնություն, հրաժարվում է լինել իշխանություն, հետևաբար այս պահին իշխանություն չունենք»:
-
12.11.2020|
13:49
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.
-
12.11.2020|
13:47
Երևանի օդային տարածքում թուրքական Բայրաքթարի հայտնվելու մասին լուրերը կեղծ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
-
12.11.2020|
13:46
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2132-ով՝ հասնելով 112680-ի, գրանցվել է մահվան 43 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: