ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը շարունակում է իրականացնել իր ծառայությունը՝ Ֆեյսբուքում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյամը:
Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր:
«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը նշանակալի զսպող գործոն է, որպեսզի կողմերը զերծ մնան ուժի կիրառումից», - այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդ հետ: Նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսով քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր քայլերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանը՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն՝ «Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ։
Փաստաթուղթը ստորագրվել է այն պահին, երբ Շուշին արդեն ընկած էր, Ստեփանակերտը գտնվում էր ուղիղի սպառնալիքի ներքո, իսկ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ էին, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1861-ով՝ հասնելով 110548-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտնել է, որ երկրի սահմանների երկայնքով բացազատել է ավելի քան 50 մարտական և օժանդակող ստորաբաժանումներ։ Ըստ Press TV-ի (https://www.presstv.co.uk) ռազմական ստորաբաժանումների տեղակայումն իրականացվել է հյուսիս-արևմուտքից մինչև արևմուտք և երկրի արևելյան ու հարավ-արևելյան հատվածներ։ Առանձնահատուկ ուշադրության տակ է վերցվել իրաքյան ուղղությունը...