-
10.11.2020|
21:20
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը մեկնաբանություն է թողել իմքայլական պատգամավոր Վահագն Թադևոսյանի ֆեսբուքյան գրառման ներքո, ուր նշում է, որ հայկական կողմն ընդամենը ճակատամարտ, ոչ թե պատերազմ է տանուլ տվել և հաջողել է չպարտվել:
-
10.11.2020|
21:19
Մենք ընկել ենք, բայց չենք ծնկել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
10.11.2020|
21:18
Ղարաբաղում այս կամ այն տեսքով ռուս խաղաղապահների տեղակայման թեման մշակվել է հոկտեմբերի 10-ից՝ հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
-
10.11.2020|
21:16
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ Ագ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հակամարտության կարգավորման նոր փուլ է:
-
10.11.2020|
21:15
Մոսկվան ելնում է այն նախադրյալից, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին պետք է կատարեն այն ստորագրած բոլոր կողմերը՝ երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ RTVI հեռուստաալիքին հարցազրույցում:
-
10.11.2020|
21:13
Ես հանդիպել եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Օնիկ Գասպարյանին հայտնել է ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախաձեռնության մասին:
-
10.11.2020|
21:10
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ Հայաստանի քաղաքացիներին բացատրելու ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իմաստն ու էություն:
-
10.11.2020|
21:08
Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:
-
10.11.2020|
21:07
Մի խումբ ցուցարարների կողմից կեսիգշերին ծեծված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վիրահատությունն ավարտվել է, կոտրվել է թևը, հարվածներ են հասցվել նաև դեմքին ու գլխին՝ ասել է Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը:
-
10.11.2020|
21:05
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: