-
10.11.2020|
00:02
Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կհանդիպի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Իրատեսի» տեղեկություններով՝ հանդիպման նախաձեռնողները խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն են:
-
09.11.2020|
23:20
Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել՝ Ֆեյսբուքում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
-
09.11.2020|
23:19
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վարակված է կորոնավիրուսով:
-
09.11.2020|
23:17
Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրք-ադրբեջանական ագրեսիան:
-
09.11.2020|
23:16
«Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար՝ Ամենակարող Աստծուց հայցելով զորավոր պահել հայոց բազկի ուժը՝ հանուն հաղթանակի ու հարատև խաղաղության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
-
09.11.2020|
23:14
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու Վլադիմիր Պուտինը դեռ չի շնորհավորել Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Պեսկովի խոսքով՝ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել ընտրությունների ելքը:
-
09.11.2020|
23:12
NNA գործակալությունը նշում է որ Ալ-Թալիլ շրջանի բնակիչները ապշահար են եղել՝ երկնքում ընկնող գնդաձև երկնաքար տեսնելով, որ հարթավայրային հատվածում է ընկել և պլանտացիաներում հրդեհի պատճառ դարձել: Բնակիչներն իրենց տեսածը «տարօրինակ» երևույթ են անվանել:
-
09.11.2020|
23:11
Ֆրանսիան պատրաստվում է Եվրախորհրդին առաջարկել չեղարկել Թուրքիայի հետ մաքսային միության կապերը, հայտնում է Europe 1 ռադիոկայանը՝ չմանրամասնելով, թե որտեղից է նման տեղեկություն ստացել:
-
09.11.2020|
23:10
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Եվրոպայի դեմ ջիհադը, հավանաբար, հիմնված է ինչպես գաղափարախոսության, այնպես էլ պատեհապաշտության վրա։
-
09.11.2020|
23:09
Գերմանիայի Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Պոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են: