-
08.11.2020|
18:33
Թուրքիան մտադիր է մեծացնել ճնշումը ԱՄՆ նոր վարչակազմի վրա՝ ձգտելով ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը՝ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը:
-
08.11.2020|
18:32
ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի, հայտնում է Բերձորի վարչական շրջանի ղեկավարը:
-
08.11.2020|
18:16
Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսել են՝ ТАСС-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:
-
08.11.2020|
18:15
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
-
08.11.2020|
18:11
Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ, գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են պայմաններն Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար։
-
08.11.2020|
18:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհավորել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին: «Շնորհավորում եմ ձեզ, Ջո Բայդեն և Կամալա Հարիս, ԱՄՆ հաջորդ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», - գրել է նա Twitter-ում:
-
08.11.2020|
18:09
ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջիմի Քարթերը շնորհավորել են Ջո Բայդենին նախագահի ընտրություններում հաղթելու համար:
-
08.11.2020|
18:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը ապատեղեկատվություն է՝ հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Լուրը չի համապատասխանում իրականությանը»,-Facebook-ում գրել է խոսնակը։
-
08.11.2020|
18:06
Պուտինն ու Մակրոնը հայտարարել են Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականների՝ ԼՂ հակամարտությունում առավել ակտիվ ներգրավման մասին
-
08.11.2020|
17:59
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմում է ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին, որ պատրաստ են համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները պատերազմի ընթացքում կալանավորված Սիրիայի 2 քաղաքացիների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն:
¯ետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am