-
03.11.2020|
13:50
ԱՄՆ-ում այսօր նախագահական ընտրությունների օր է: Հանրապետական կուսակցության թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, Դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
-
03.11.2020|
13:49
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1328-ով՝ հասնելով 94 776-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
03.11.2020|
13:48
2021-ին Հայաստանը կունենա 4,8 տոկոս տնտեսական աճ՝ ըստ 2021-ի պետբյուջեի նախագծի, որ քննարկվում է Ազգային ժողովում։ Նախատեսված է հավաքել 1,5 տրիլիոն դրամ հարկ ու տուրք, որը զգալիորեն շատ է լինելու այս տարվա ցուցանիշից։
-
03.11.2020|
13:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
-
03.11.2020|
13:44
2021-ի պետբյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
-
03.11.2020|
13:43
ԱԺ-ում շարունակվում է 2021-ի պետբյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը հարկ վճարողների պատասխանատվության աստիճանը բարձրացրել է, հետևաբար, ավելի բարձր հարկային եկամուտների մակարդակ են սպասում:
-
03.11.2020|
13:42
Նիկոլ Փաշինյան. Մեր աղոթքներն Ավստրիայի ժողովրդի հետ են
-
03.11.2020|
13:40
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարություն է տարածել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի՝ հայերին սպանելու կոչի կապակցությամբ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
-
03.11.2020|
13:39
Մի խումբ հայ ցուցարարներ երկուշաբթի առավոտյան աշխատանքային ժամերին շարունակել են շրջափակել Հայլենդ պողոտայի Հոլիվուդյան բուլվարը:
-
03.11.2020|
01:15
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում իր լուսանկարն է տեղադրել «Ճանաչու՞մ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը։ Ես Արցախն եմ» մակագրությամբ։