-
02.11.2020|
21:41
Նորվեգիայի կառավարությունը որոշել է 17 միլիոն նորվեգական կրոն տրամադրել Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած խաղաղ բնակիչներին: Այդ գումարը, որը հավասար է 1.5 միլիոն եվրոյի, Նորվեգիան Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը փոխանցելու է մարդասիրական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջոցով:
-
02.11.2020|
21:39
Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինված ուժերի սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները՝ 150 հա տարածք, տեղեկացնում է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը:
-
02.11.2020|
21:38
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, պարտավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոքություն պահպանել:
-
02.11.2020|
18:24
Բարեգործական համերգին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը‚ ով իր երախտագիտությունը հայտնեց համերգների կազմակերպիչներին։
-
02.11.2020|
14:22
Եթե տեսականորեն ենթադրում ենք, որ պատերազմը երկարատև է լինելու, տնտեսական գերակայությունների վերանայում պետք է արվի:
-
02.11.2020|
14:21
Կանադայի Օնտարիո նահանգի հարավ-արևմտյան հատվածում գտնվող երկու եկեղեցում հրդեհ է գրանցվել:
-
02.11.2020|
14:20
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Արարատ քաղաքում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ, հայտնում է ԱԻՆ-ը։
-
02.11.2020|
14:19
Հայաստանում 2021-ին բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի չափը գերազանցում է կապիտալ ծախսեր իրականացնելու համար երկրի՝ պատմական միջին կարողությունը, նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ:
-
02.11.2020|
14:18
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Սասունցի Դավթի հրապարակում իրականացվելու են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։ Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը:
-
02.11.2020|
14:17
Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամ ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին: