-
28.10.2020|
15:17
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
-
28.10.2020|
15:16
ԱՄՆ Գլենդելի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
-
28.10.2020|
15:14
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, հաղորդում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։
-
28.10.2020|
15:14
Սոցիալական ցանցերում հայ ակտիվիստների ուշադրությունն է հրավիրել McDonald’s կորպորացիայի ադրբեջանական մասնաճյուղի պաշտոնական էջում գրառումը: Մեկ շաբաթ առաջ այնտեղ հայտնվել է գրառում ռուսերեն և ադրբեջաներեն. «Թող մեր դրոշը ծածանվի Ադրբեջանի բոլոր հայրենի հողերի վրա»:
-
28.10.2020|
15:12
Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը կառավարությանը կոչ է արել դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
-
28.10.2020|
15:12
Ֆրանսիայում թուրքի կողմից գլխի շրջանում վիրավորում ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է: Ֆրանսիայում բնակվող հայերը հաջակցություն Հայաստանի և Արցախի փակել են մայրուղիներից մեկը, որի ժամանակ խցանման մեջ գտնվող թուրքը մուրճով հարվածել էր ակցիայի ֆրանսահայ մասնակցի գլխին:
-
28.10.2020|
15:11
Չեխիայի հայ երիտասարդական միությունը 3-րդ բողոքի ակցիան է իրականացրել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց:
-
28.10.2020|
15:09
«Իմ աշխատակիցներից մեկը թեստի դրական պատասխան է ստացել, և երեկ երեկոյան ինձ մոտ կորոնավիրուսը նույնպես հաստատվեց, որ COVID-19 ունեմ: Ես արդեն սկսել եմ իմ կարանտինային գործընթացը»,- Twitter-ում հայտարարել է նա:
-
28.10.2020|
15:08
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2241-ով՝ հասնելով 82651-ի, գրանցվել է մահվան 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
28.10.2020|
15:07
Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն հաջորդ գագաթաժողովում գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ՝ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարի պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը Ազգային ժողովում և Le Figaro թերթին հարցազրույցում: