-
24.10.2020|
12:27
Երկու օր է՝ մամուլում գրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է կամ պետք է մեկնի Մոսկվա՝ ինչ-որ բանակցություններ վարելու։ Այս լուրերը, սակայն, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքում է։
-
24.10.2020|
12:26
Կալանքից ազատվելուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը քաղխորհրդի նիստ է անցկացրել։ Ի՞նչ է պատմել ԲՀԿ առաջնորդը բանտային կյանքից, ինչպե՞ս են կալանավայրում վերաբերվել ընդդիմադիր առաջնորդին. երեկ մեր լրագրողը հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին։
-
24.10.2020|
12:23
ԱՄՆ կոնգրեսմեն Աննա Էշուն միացել է իր գործընկերներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ արել Մագնիտսկու պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյանների նկատմամբ, որ պատասխանատվություն են կրում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի համար:
-
24.10.2020|
12:22
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծման բացակայության մասին և կոչ արել հարցը կարգավորել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում՝ հայտնում է ТАСС-ը:
-
24.10.2020|
12:09
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ աշխատակազմի մեջ:
-
24.10.2020|
12:05
Կրեմլը դեռ չգիտի, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Արցախի հարցում առաջընթացի մասին, «ՌԻԱ Նոսվոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Արցախի հարցում «շատ լավ առաջընթաց է» գրանցվել:
-
24.10.2020|
12:05
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի. «Ժողովուրդի» հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
-
24.10.2020|
12:00
Կոնգրեսմեն Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
-
24.10.2020|
11:58
Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
-
24.10.2020|
11:57
ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցում կոչ են արել արտաքին ուժերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում։