-
25.10.2020|
17:44
COVID-ի նոր դեպքերի թիվը աշխարհում ռեկորդային է՝ մեկ օրում գրանցվել է 465 322 դեպք՝ հայտարարել է ԱՀԿ-ն: Նախորդ ռեկորդը գրանցվել է հոկտեմբերի 23-ին՝ 445 419 վարակված: Օրական դեպքերի թիվն ավելի շատ ԱՄՆ-ում է (60 419), երկրորդ տեղում Հնդկաստանն է (49 863), երրորդում՝ Ֆրանսիան (45 422):
-
25.10.2020|
17:43
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել CNN-ի Amanpour հեռուստածրագրին.
-
25.10.2020|
17:41
Ադրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը, և այդ ֆոնի վրա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը նման են բառախաղի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
-
25.10.2020|
17:40
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող պատերազմի և չդադարող գնդակոծությունների պայմաններում շատ բնակիչներ հրթիռներից ու հրետանային արկերից պատշպանվելու համար ապաստանել են նկուղներում, գրում է Associated Press-ը։
-
25.10.2020|
17:38
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում ՄԻԵԴ է ներկայացվել 6 ռազմագերիների հարցով անհատական դիմում՝ ասաց փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
-
25.10.2020|
17:35
Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1260860 դոլարի նվիրատվության խոստում:
-
25.10.2020|
17:34
ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, Twitter- ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեն:
-
25.10.2020|
17:33
Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական 15 հոգանոց պատվիրակություն: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այս այցի միջոցով խորհրդարանականները ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող դրամայի մասին և վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության պտուղ է:
-
25.10.2020|
17:32
Դեռևս օգոստոսի սկզբից Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծաքանակ զինծառայողներ, գտնվելով Ադրբեջանի զինված ուժերում, զանգվածաբար մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ:
-
25.10.2020|
17:30
Երեկ Ֆրանսիան հայտարարեց, որ հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություններից հետո։