-
23.10.2020|
22:50
Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Քննարկման առանցքում էր Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
-
23.10.2020|
22:31
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական կացությունը, ծագած խնդիրները և այդ ուղղությամբ համագործակցության հարցերը:
-
23.10.2020|
22:30
Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։ Կայքում հաղորդագրություն է տեղադրվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։
-
23.10.2020|
22:29
Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ֆեյսբուքում գրել է «Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում անում են նույնը, ինչը նացիստներին արեցին Ռոտերդամում 1940թ. մայիսի 14-ին։ Բայց մեկ է հաղթելու ենք ու Ալիևին իր շրջապատով նիդերլանդահայերն ասելու են «Բարի գալուստ Հաագա»:
-
23.10.2020|
22:28
ԱՄՆ ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում հայկական համայնքը ցույց է կազմակերպել։ Չնայած համայնքի ներկայացուցիչների թիվը փոքր է, սակայն բոլորը ներկա էին բողոքի ակցիային։ Հայերն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։
-
23.10.2020|
22:27
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահություն է հայտնել ռուսաստանցիների 59 տոկոսը՝ վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման տվյալները: Հարցման մեջ նշվում է, որ նրան «ավելի շուտ չի վստահում» 29 տոկոսը, 12 տոկոսը դժվարացել է պատասխանել:
-
23.10.2020|
22:24
Անկարան և Մոսկվան ցանկանում են ընդլայնել «Թուրքական հոսք» գազատարի շուրջ իրենց համագործակցությունը, սակայն վերջերս տեղի ունեցած «լրտեսական սկանդալի» հետևանքով նրանց հարաբերությունները կարող են վատանալ, գրում է լեհական Biznes Alert -ը։
-
23.10.2020|
22:07
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է Հայաստանի «Կյոկուշին կան կարատե դո» ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը: Նա Լոռու մարզի Մածավան համայնքից էր, ընկերների հետ տևական ժամանակ էր, ինչ առաջնագծումէր գտնվում: Սևակը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի եղբայրն էր՝ հորաքրոջ որդին:
-
23.10.2020|
22:06
Կիպրոսը կարող է Թուրքիայի համար դառնալ արտաքին քաղաքականության հաջորդ թիրախը, որի վրա կարող է իր ազդեցությունը տարածել, գրում է The Jerusalem Post-ի վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։ Թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974-ի հուլիսի 20-ին և ավարտվել 1974-ի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ։
-
23.10.2020|
22:05
Հայերը բողոքի ակցիա են անում Ստրասբուրգում ՄԻԵԴ-ի առջև՝ պահանջելով ճանաչել Արցախը և համարժեք գնահատական տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային: