-
23.10.2020|
14:40
«Հայրս, որ իր կյանքը նվիրել էր ազատ ու երջանիկ Հայաստանի կերտմանը, զոհվեց հանուն Հայաստանի», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Մաթևոսյանի դուստրը՝ Հերմինե Մաթևոսյանը։
-
23.10.2020|
14:38
Ռազմաճակատում զոհվել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը։
-
23.10.2020|
14:37
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
-
23.10.2020|
14:36
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել է ԱՄՆ: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր էջում գիշերը հայտնել է, որ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
-
23.10.2020|
14:35
Սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Կոնգրեսին երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը:
-
23.10.2020|
14:34
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը երեկոյան մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ղարաբաղյան բանակցություններին:
-
23.10.2020|
14:33
Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները, ռուսական «Ինտերֆաքս»-ին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
23.10.2020|
14:32
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2474-ով՝ հասնելով 73310-ի, գրանցվել է մահվան 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
23.10.2020|
14:30
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և երեք տասնյակ կոնգրեսականներ՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից, ներկայացնում են բանաձևի նախագիծ, որում կոչ է արվում «միջազգայնորեն ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության հիմք»:
-
23.10.2020|
14:29
«Վալդայ» քննարկումների ակումբում ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նա նշել է, որ թե ադրբեջանական, թե հայկական կողմից մեծաթիվ զոհեր կան՝ իրենց տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից 2 000-ից ավելի զոհ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000ի: