-
22.10.2020|
22:41
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։
-
22.10.2020|
22:39
Ավստրիայի հայ համայնքն Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանում է ցույցերի, դրամահավաքների, հանրային և քաղաքական արշավների միջոցով։ Հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտեց պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը։
-
22.10.2020|
22:38
Ռեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Բաքվից Թուրքիա է մեկնել 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով:
-
22.10.2020|
22:37
Ադրբեջանում Հունաստանի դիվանագիտական առաքելության աշխատակիցները ստանում են իրենց անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:
-
22.10.2020|
22:36
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունն ու Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։
-
22.10.2020|
22:35
Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից եկած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան:
-
22.10.2020|
22:34
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենսնս Ստոլտենբերգը ասել է.
-
22.10.2020|
22:33
ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
-
22.10.2020|
22:32
Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց: Լիբանանի նախագահական պալատը հաղորդել է, որ նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:
-
22.10.2020|
22:31
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված հայ զինծառայողների անունները: