-
21.10.2020|
15:31
Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից հովանավորված ու հրահրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսի Հոուլահանը:
-
21.10.2020|
15:27
Մոսկվայում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
21.10.2020|
15:26
Այսօր զանգվածային բողոքի երթ է եղել Մադրիդում. իսպանահայերն իրենց բողոքն են հայտնել՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունների:
-
21.10.2020|
15:25
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
-
21.10.2020|
15:24
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆի հետ հանդիպումից հետո բողոքի ակցիայի մասնակիցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեսպանը որպես մարդ մտահոգված է և ներողություն է խնդրել, որ չի իջել ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու:
-
21.10.2020|
15:23
Գրող և լրագրող, The Washington Post թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազին։ Լրագրողի խոսքով՝ երբ 4 տարի առաջ Լեռնային Ղարաբաղ էր այցելել, հայ բնակչությունը թվում էր նույնքան պինդ և աներեր, որքան այդ տարածաշրջանը շրջապատող ժայռոտ բլուրները։
-
21.10.2020|
15:22
Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ:
-
21.10.2020|
15:20
Այսօր ԱԺ-ն 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը:
-
21.10.2020|
15:19
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսը միացել է քաղխորհրդի 15 գործընկերներին, որ նամակ ուղարկի «Mercury» ընկերություն՝ խնդրելով ղեկավարությանը հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ:
-
21.10.2020|
15:16
Չեմ կարծում, որ քանի դեռ հումանիտար հրադադարը չի կայացել, Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: