-
21.10.2020|
10:25
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասով չի դիմում ՀԱՊԿ-ին, նշում է. «ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա իրականացված լինի»:
-
20.10.2020|
21:35
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։
-
20.10.2020|
21:33
Թայիփ Էրդողանը Էմանուել Մակրոնին քննադատել Է նրա «լուսավորյալ իսլամի» գաղափարի համար:
-
20.10.2020|
21:32
Մադրիդում հայերը Իսպանիայի տարբեր քաղաքներից հավաքվել և բազմահազարանոց ցույց են արել: Նրանք բացականչել են, որ Ալիևը և Էրդողանը մերօրյա Հիտլեր են:
-
20.10.2020|
21:31
Հոլիվուդյան աստղ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Ջորջ Քլունին տեսաուղերձով աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ աղոթում են խաղաղության հաստատման համար:
-
20.10.2020|
21:30
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը:
-
20.10.2020|
21:28
Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին զորավարժություններ են անցկացնելու, որն ընդգրկելու է երկրի տարածքի կեսից ավելին՝ տեղեկացնում է Իրանի «Tasnimnews» գործակալությունը:
-
20.10.2020|
21:27
Հայ-ադրբեջանական պատերազմում կարևոր է հաշվի առնել ահաբեկչական խմբերի առկայությունը, որն այլևս միջազգայնորեն հաստատված փաստ է: Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
-
20.10.2020|
21:25
Նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է՝ ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
20.10.2020|
21:24
3 համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ այդ հրադադարը պահպանվի, իրականացվի՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպմանը։