-
19.10.2020|
13:29
Հունաստանի հայերը այս պահին փակել են Հունաստան-Թուրքիա սահմանը՝ վանկարելով Մենք Արցախի հետ ենք, Ճանաչեք Արցախի անկախությունը և այլն։ Նրանք հարյուրից ավելի ավտոմեքենաներով են և ծածանում են Հայաստանի և Հունաստանի դրոշները:
-
19.10.2020|
13:26
Հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամները հանդիպել են Արցախ եկած Գերմանիայի Բունդեստագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։
-
19.10.2020|
13:24
Հոկտեմբերի 18-ին հեռախոսել են Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները: Զրուցակիցները քննարկեցին հոկտեմբերի 17-ին հումանիտար զինադադարի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը:
-
19.10.2020|
13:23
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական վերլուծությունն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումների պատճառների և արդյունքների վերաբերյալ:
-
19.10.2020|
13:20
ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում հանրահավաքի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է հայերի մասին:
-
19.10.2020|
13:14
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր 20-60 տարեկան տղամարդկանց կոչ են անում զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար:
-
19.10.2020|
13:13
Հարգելի հայրենակիցներ, անհրաժեշտ է O (I) RH+ արյուն (առաջին կարգի դրական): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով:
-
19.10.2020|
13:12
Ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայ զինծառայողին, զանգահարել ու ահայտնել նրա եղբորը, ապա՝ լուսանկարը համացանցում տեղադրել, հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
-
19.10.2020|
13:10
The New York Times-ի լրագրող Անտոն Տրոիանովսկին, որն այս օրերին գտնվում է Արցախում, զրուցել է արցախցիների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը։
-
19.10.2020|
13:09
Հոկտեմբերի 20-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը՝ ժամը 19.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը: