-
18.10.2020|
21:29
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 37 զինծառայողների անուն-ազգանունները:
-
18.10.2020|
21:26
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի՝ Պետական դումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին անդրադարձել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանին, իբր, զենք մատակարարելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այսօրվա հայտարարությանը:
-
18.10.2020|
21:25
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները սպառազինություն են մատակարարում Հայաստան։
-
18.10.2020|
21:24
Ադրբեջանի կառավարության որոշմամբ վաղվանից դադարեցվելու է Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը։ Դրան էլ գումարած փակվելու են բոլոր ուսումնական հաստատությունները, պետական հիմնարկությունների աշխատակիցների 70 տոկոսին հրահանգվել է աշխատավայր չներկայանալ և անցնել հեռավար աշխատանքի։
-
18.10.2020|
21:23
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ակնկալում է, որ կպահպանվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հոկտեմբերի 18-ին հումանիտար զինադադար հաստատելու պայմանավորվածության պարտավորությունները: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարության մեջ:
-
18.10.2020|
21:21
ՀՀ ԿԳՄԱՍ նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին 70 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:
Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950 թ. Արթիկում:
-
18.10.2020|
21:20
71 տարեկանում կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ, գեղանկարիչ, գրքերի ձևավորող, հայ լուսանկարչության մեծ ջատագով և նվիրյալ Վահան Քոչարը: Վահան Քոչարը ծնվել է 1949 թվականին ականավոր լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ընտանիքում:
-
18.10.2020|
21:19
Թեև հումանիտար հրադադարի մասին երկրորդ անգամ ձեռքբերված համաձայնությունն Ադրբեջանը կոպտորեն խախտում է, բայց պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրության ջանքերն, առաջին հերթին՝ եղբայրական Ռուսաստանի, ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը, դրական է գնահատում:
-
18.10.2020|
21:18
Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նկատել է՝ Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները տարածաշրջանից դուրս են եկել:
-
18.10.2020|
13:40
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է. «Մեր որձ բանակը ստիպեց Էրդողանին ու Ալիևին ընդունել, որ հայերը շատ ուժեղ կռվող են, իսկ հայ ժողովուրդը՝ արագ համախմբվող։