-
18.10.2020|
13:13
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1694 -ով՝ հասնելով 64694-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 14 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
18.10.2020|
13:09
Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ, հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
18.10.2020|
13:08
Իրանը հայտնում է, որ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է այսօր՝ համաձայն 2015-ի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։
-
18.10.2020|
12:37
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան CNN Turk-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատեւ զինադադար պահպանել:
-
18.10.2020|
10:15
Հայկական կողմը գիշերվա ընթացքում հայտնել է, որ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարը:
-
18.10.2020|
10:13
Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել:
-
18.10.2020|
10:12
Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
-
18.10.2020|
10:11
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը՝ հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն:
-
18.10.2020|
10:10
Ամերիկյան CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը ներողություն է խնդրել հայ համայնքի անդամներից, որ իր աշխատակիցներն ատելության խոսք են հնչեցրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ խաղաղ ցույց անող հայերի հասցեին՝ հայտնում է Los Angeles Times-ը:
-
18.10.2020|
10:09
Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։