Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 
  • Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

    Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

    14.10.2020| 15:01
    Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: ТАСС-ը հաղորում է, որ նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
  • Զոհրաբ Մնացականյան. Քննարկվում է հրադադարի ամրապնդման մեխանիզմներ ներդնելը, բայց դրան Ադրբեջանն է միշտ դեմ եղել

    Զոհրաբ Մնացականյան. Քննարկվում է հրադադարի ամրապնդման մեխանիզմներ ներդնելը, բայց դրան Ադրբեջանն է միշտ դեմ եղել

    14.10.2020| 14:59
    Կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության ընձեռած հնարավորությունը ոչ մի դեպքում բաց թողնել չի կարելի, РБК հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Իրավիճակը շատ փոփոխական է:
  • Սան Ֆերնանդո հովտում հայ ցուցարարները կանգնեցրել են երթևեկությունը

    Սան Ֆերնանդո հովտում հայ ցուցարարները կանգնեցրել են երթևեկությունը

    14.10.2020| 14:57
    ԱՄՆ Սան Ֆերնանդո հովտում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Արցախում Ադրբեջանի հրահրած պատերազմին։ Ցույցի մասնակիցներնի նշան բողոքի՝ տարբեր հատվածներում կանգնեցրել են երթևեկությունը, գրում է տեղական nbclosangeles.com-ը։
  • Արցախի ԱԳՆ. Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը խոսքից անցնի գործի

    Արցախի ԱԳՆ. Եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը խոսքից անցնի գործի

    14.10.2020| 14:56
    Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը Lragir.am-ին մեկնաբանություն է տվել Հունաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարության կապակցությամբ.
  • ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը ԼՂ հարցով հայտարարություն է արել

    ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը ԼՂ հարցով հայտարարություն է արել

    14.10.2020| 14:55
    Դեմոկրատական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարությունում ասվում է․
  • Սերգեյ Լավրով. Բացառիկ բանակցություններ էին

    Սերգեյ Լավրով. Բացառիկ բանակցություններ էին

    14.10.2020| 14:54
    ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին՝ RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին, Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանին ու Комсомольская правда պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին:
  • Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Մարտակերտին

    Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Մարտակերտին

    14.10.2020| 14:52
    Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը, հաղորդում են Պաշտպանության բանակից։
  • Արա Այվազյանը հետ է կանչվել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ Մեքսիկայից, Կոստա Ռիկայից ու մյուս հանրապետություններից

    Արա Այվազյանը հետ է կանչվել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ Մեքսիկայից, Կոստա Ռիկայից ու մյուս հանրապետություններից

    14.10.2020| 14:52
    Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
  • Հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղակայվում են Ղարաբաղում

    Հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղակայվում են Ղարաբաղում

    14.10.2020| 14:51
    Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ տեղափոխվում են Ղարաբաղ, գրում է Wall Street Journal-ը, հարյուրավոր այլ արմատականներ պատրաստվում են ուղարկվել այնտեղ: Տեղափոխությանը մասնակցող սիրիացու խոսքով՝ գրոհայինները սեպտեմբերի կեսերից 100 հոգի խմբերով մեկնում են Ղարաբաղ:
  • Գազ չի լինի

    Գազ չի լինի

    14.10.2020| 14:50
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասի, 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Նորիկի փողոցից մինչև Հաղթանակի 2-րդ փողոցով պարփակված թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի, Տերյան, Աթարբեկյան, Թումանյան, Անդրանիկի փողոցների, հարակից նրբանցքների, Արտիմետ, Արագած, Ծաղկալանջ, Դողս, Աղավնատուն, Ծաղկունք, Հովտամեջ, Այգեշատ, Շահումյան, Դաշտ, Ամբերդ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը: