-
12.10.2020|
22:53
Խաղաղապահների հարցը վարչապետի հետ հանդիպմանը չի քննարկվել՝ կառավարությունում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների և վարչապետի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
-
12.10.2020|
22:52
ՌԴ, Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը՝ հայտնելով, որ իսրայելական «Լև Յեհուդի» («Հրեական սիրտ») կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ պահանջելով անմիջապես դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:
-
12.10.2020|
22:50
Ֆրանսիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ կողմերին կոչ անելով խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները:
-
12.10.2020|
22:48
Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շատ կարևոր է համարում, որ Արցախի անկախությունը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի կողմից:
-
12.10.2020|
22:47
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչ դեր է խաղալու Ռուսասանը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։
-
12.10.2020|
22:46
Հայաստանը եղել ու շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով։ Եվ այդ ուղղությամբ Հայաստանը ջանքեր կներդնի՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
-
12.10.2020|
22:44
Ռուսաստանը հենց առաջին օրից ջանք է ներդրել Լեռնային Ղարաբաղի տարածքում դեէսկալյացիայի ապահովման ու բանակցային սեղանին վերադառնալու ուղղությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
12.10.2020|
22:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
-
12.10.2020|
22:42
ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ու վարչապետի այսօրվա հանդիպմանն ինչ է քննարկվել։
-
12.10.2020|
22:41
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը, որի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել հակամարտության երկու կողմերը Մոսկվայում կայացած բանակցություններում, «ծայրաստիճան անհանգստություն» է առաջացնում Եվրամիությունում: